• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:25, 19 Նոյեմբեր 2015

Ըստ «Transparency International»-ի՝ Թուրքիայի քաղաքական դաշտում կոռուպցիայի ռիսկը չափազանց մեծ է

Ըստ «Transparency International»-ի՝ Թուրքիայի քաղաքական դաշտում կոռուպցիայի ռիսկը չափազանց մեծ է

Կոռուպցիայի դեմ պայքարի «Transparency International» միջազգային կազմակերպությունը հրապարակել է այս ոլորտում իր վերջին ուսումնասիրության արդյունքները: Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ ըստ այդ ուսումնասիրության` Թուրքիան հայտնվել է կոռուպցիայի տեսանկյունից բավական ռիսկային «D» խմբում: Նշվում է, որ կազմակերպության կողմից երկրները ըստ իրենց կոռումպացվածության աստիճանի խմբավորվել են A, B, C, D, E, F խմբերում, ընդ որում, «A» խմբում ընդգրկված են ամենաքիչ կոռումպացված երկրները, իսկ F–ում ամենակոռումպացվածները:

Ըստ նշյալ հաշվետվության՝ Թուրքիայում ամենաքիչ կոռուպցիոն ռիսկ կա անահատական մակարդակում (C կատեգորիայի), իսկ ամենակոռումպացված ոլորտը քաղաքական և օպերացիոնալ ոլորտներն են: Այս ոլորտները, ըստ հաշվետվության, Թուրքիայում «չափազանց ռիսկային են»:

«Transparency International»-ի հաշվետվությունում արձանագրվել է նաև, որ Թուրքիայի Ազգային մեծ  ժողովը (ԹԱՄԺ- TBMM) որևէ կերպ չի վերահսկում և իրավունք չունի վերահսկելու երկրի պաշտպանության ոլորտում կատարվող ծախսերը:

«Թուրքիայի ազգային անվտանգության քաղաքականությունը գաղտնի է և հասարակության համար հասանելի չէ: Լրագրողները այս ոլորտի վերաբերյալ լուր կազմելիս կարող են ենթարկվել պատժամիջոցների՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Թուրքիայի Ազգային անվտանգության նախարարությունն իր բյուջեն կազմելիս այդ մասին չի զեկուցում ԹԱՄԺ-ին: Պաշտպանության ոլորտի եկամուտների դաշտը ևս թափանցիկ չէ»,-ասվում է հաշվետվության մեջ:

Նշենք նաև, որ Թուրքիայից բացի «D» խմբում են ընդգրկվել Բանգլադեշը, Մալազիան, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Թունիսը, Ինդոնեզիան և Ռուսաստանը: Իսկ ամենաքիչ կոռումպացված երկրներն են, ըստ «Transparency International»-ի հաշվետվության, Նոր Զելանդիան և Միացյալ Թագավորությունը (A խումբ): 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}