Տարածաշրջան06:22, 19 Նոյեմբեր 2015
PKK-ի զինյալները ոստիկանական մեքենա են պայթեցրել Դիարբեքիրում

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Յենիշեհիր շրջանի պողոտաներից մեկում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները ռումբ են պայթեցրել: Նշվում է, որ ռումբը տեղադրված է եղել ճանապարհի վրայի մտոցներից (լյուկ) մեկում:
Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի` քուրդ գրոհայինները հեռակառավարման վահանակի միջոցով ռումբը պայթեցրել են այն ժամանակ, երբ ճանապարհով անցնելիս է ոստիկանական զրահապատ մեքենա: Թեև պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, այնուամենայնիվ, հարակից շենքերի պատուհանները կոտրվել են:
Պայթյունը տեղի է ունեցել Դիարբեքիրի ոստիկանական բաժանմունքից 150 մետր հեռավորության վրա: Պայթյունից հետո պողոտան երթևեկության համար ոստիկանների կողմից ժամանակավորապես փակվել է, տարվում է հետաքննություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |