• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:24, 20 Նոյեմբեր 2015

Թուրքական անձնագիրն ամենաթանկն է աշխարհում

Թուրքական անձնագիրն ամենաթանկն է աշխարհում

Թուրքական անձնագիրն աշխարհում ամենաթանկն է, այն արժե: Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի՝ «Statista» վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ Թուրքիայում նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին 10 տարի վավերականության ժամկետով անձնագիր ստանալու համար պետք է աշխատի 95 ժամ:

Թուրքիայում անձնագրային գրքույկն արժե 82.50 թուրքական լիրա (մոտ 35 դոլար), սակայն որքան երկար է վավերականության ժամկետը, այնքան անձնագրը թանկանում է: Արդյունքում 10 տարվա վավերականության ժամկետով անձնագրի գինը կազմում է 587.50 լիրա (251 դոլար) :

Ընդգծենք, որ «Statista»-ի հաշվարկներում հիմք է ընդունվել 2015 թ. փետրվարի 1-ի տարադրամի փոխարժեքը, երբ 1 ԱՄՆ  դոլարն արժեր մոտ 2.4 թուրքական լիրա: Եթե հաշվարկները կատարվեն ըստ  դոլար- լիրա այսօրվա հարաբերության (1 դոլար = 2.84 լիրա), ապա թուրքական անձնագիրը կարժենա 206 դոլար: 

Ըստ այս չափանիշի՝ երկրորդ տեղում Ավստրալիան է, որտեղ անձնագիրն արժե 206 դոլար: Այս ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում  է Շվեյցարիան է՝ 159 դոլար արժեցող անձնագրով:

Իսկ նվազագույն աշխատավարձով անձնագիր գնելու համար ամենաերկար աշխատանք է պահանջվում մեքսիկացիներից: Այստեղ անձնագիրն արժե 155 դոլար և նվազագույն աշխատավարձ ստացող մեքսիկացին պետք է աշխատի 266 ժամ կամ 33 օր (8 աշխատանքային ժամով), որպեսզի կարողանա ձեռք բերել անձնագիր:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}