Տարածաշրջան09:07, 20 Նոյեմբեր 2015
Դիարբեքիրի քուրդ գրոհայինները՝ Ֆրանս-պրեսի լուսնկարներում
Ֆրանսիական «AFP» (Ֆրանս-պրես) լրատվական գործակալությունը հրապարակել է Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում արված լուսանկարներ, որոնք թուրքական ԶԼՄ-ների կողմից ոչ միանշանակ են ընդունվել:
Մասնավորապես թուրքական «haberler» լրատվակայքը, հղում անելով ֆրանսիական հիշյալ լրատվական գործակալությանը, նշում է, որ լուսանկարներում պատկերված են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կառուցած բարիկադները:
«AFP»-ի հրապարակած այս լուսանկարները թուրքական աղբյուրը համարում են PKK-ի գործունեության քարոզչություն:
Լուսանկարներից մեկում, բարիկադների ետևում երևում են PKK-ի երիտթև համարվող «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) զինյալները, որոնք թեյ են ըմպում թաղամասի կանանց հետ:
Նշվում է, որ վերջին ժամանակներս Սուրի շրջանում թուրք ուժայինները 3 անգամ պարետային ժամ են հայտարարել:



Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |