Տարածաշրջան10:53, 23 Նոյեմբեր 2015
PKK-ն Մուշում թուրքական զրահամեքենա է պայթեցրել. 6 զինվորական վիրավորվել է
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Մուշի Վարթո շրջանում պայթեցրել են թուրքական ժանդարմերիայի մի զրահամեքենա: Ըստ թուրքական «İhlas» լրատվական գործակալության` պայթյունի հետևանքով վիրավորվել է ժանդարմերիայի 6 զինվոր:
Նշվում է որ ճանապարհի` հեռակառավարվող պայթուցիկներով նախօրոք ականապատված հատվածը պայթեցվել է զրահամեքենայի անցնելու ժամանակ: Վիրավորներին նախ հոսպիտալացրել են Վարթոյի շրջանային, ապա` Մուշի կենտրոնական հիվանդանոում:
Դեպքի վայրում աշխատում են ականազերծող մասնագետներ հնարավոր այլ պայթուցիկների հայտնաբերման նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |