Քաղաքական06:46, 23 Նոյեմբեր 2015
Թուրքիայում քրդամետ կուսակցապետի դեմ մահափորձ է իրականացվել
Թուրքիայում մահափորձ է իրականացվել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ:
Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 22-ի երեկոյան Դիարբեքիրում անհայտ անձը կրակել է Դեմիրթաշի ծառայողական ավտոմեքենայի վրա այն ժամանակ, երբ կուսակցապետը գտնվելիս է եղել մեքենայում:
Լրատվամիջոցների հետ զրույցում Դեմիրթաշը նշել է, որ կրակոցի ձայնը կամ որևէ աղմուկ իրենք չեն լսել, բայց երբ մեքենայից իջել են, թիկնապահները մեքենայի զրահապատ հետնապակու վրա փամփուշտի հետք են նկատել: Դատելով փամփուշտի՝ ապակու վրա նշմարված հետքի դիրքից՝ կրակոցն ուղղված է եղել ուղևորի գլխին:
Մահափորձից հետո ԺԴԿ առաջնորդը Twitter-ում քրդերենով հետևյալ գրառումն է արել. «Մահն Աստծո հրամանով է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |