Տարածաշրջան07:59, 24 Նոյեմբեր 2015
Անթալիայում 6 երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Անթալիա նահանգում գրանցվել է 1.6-ից մինչև 3.8 բալ ուժգնությամբ 6 երկրաշարժ: Թուրքական «Borsagundem» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ երկրաշարժները մարդկային և նյութական կորուստներ չեն պատճառել:
Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները սկսվել են կեսգիշերին: Ռիխտերի սանդղակով 1.8 բալ ուժգնությամբ առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 00:46-ին Անթալիա նահանգի կենտրոնում, հաջորդը եղել է ժամը 05:18-ին Իբրադը գավառում (ուժգնությունը՝ 1.6 բալ): Մյուս ցնցումները եղել են օրվա ընթացքում՝ 10:26-ին Սերիկ գավառում (2 բալ), 12:02 Քորքութելի գավառում (2.4 բալ), 15:39 Իբրադը գավառում (3.8 բալ): Վերջին երկրաշարժից 9 րոպե հետո նույն գավառում 2 բալ ուժգնությամբ ևս մեկ ցնցում է գրանցվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |