• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 09:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:03, 25 Նոյեմբեր 2015

Էրդողանը. «Մինչև այժմ նման դեպքեր տեղի չեն ունեցել միայն Թուրքիայի համբերատարության շնորհիվ»

Էրդողանը. «Մինչև այժմ նման դեպքեր տեղի չեն ունեցել միայն Թուրքիայի համբերատարության շնորհիվ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ- İİT) առևտրատնտեսական համագործակցության մշտական հանձնաժողովի ստամբուլյան նիստին:

Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նիստին դիտորդի կարգավիճակով ներկա  է գտնվել նաև Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Կոնստանտին Շուվալովը:

Իր ելույթում Էրդողանը քննադատել է Սիրիայում Ռուաստանի գործողությունները: Իսկ խոցված ռուսական ինքնաթիռի թեմայով նշել է. «Դեպքի մասին մենք անմիջապես զեկուցել ենք ՆԱՏՕ-ին: Պնդումներն այն մասին, թե այնտեղ պայքարում են ԻՊ-ի («Իսլամական պետություն» - İŞİD)  դեմ, սխալ են: Այդ տարածքում ԻՊ  գոյություն չունի, թող ոչ ոք ոչ ոքի չխաբի»:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ մինչ այժմ նման դեպքեր տեղի չեն ունեցել միայն Թուրքիայի համբերատարության շնորհիվ: Ըստ նրա՝ խոցված ինքնաթիռի բեկորները ընկել են նաև Թուրքիայի տարածքում՝ վնասելով երկու քաղաքացու:

Հիշեցնելով, որ  ԻՀԿ անդամ երկրներում յուրաքանչյուր 1000 երեխայից 54-ը մահանում է մինչև 5 տարեկան հասակը, Էրդողանը նշել է, որ  իսլամական աշխարհում հետզհետե հաճախացող բռնությունների ու տառապանքի ամենամեծ պատճառը այս երկրների կոմից եղբայրական օրենքների արհամարհումն է:

Էրդողանը նշել է, որ իսլամական աշխարհը պետք է միասնական և սկզբունքային վերաբերմունք ցուցաբերի ահաբեկչական խմբավորումների նկատմամբ, որոնց «առաջնային թիրախը իրենց հետ նույն տեսակետները չկիսող մուսուլմաններն են»: Ըստ Էրդողանի՝ անկախ ահաբեկչական խմբավորումների կրոնական պատկանելությունից չի կարելի դրանք իսլամի հետ նույն համատեքստում դիտարկել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}