Քաղաքական07:28, 25 Նոյեմբեր 2015
Ռուսական խոցված ինքնաթիռի թեմայով Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին գրավոր հայտարարությամբ տեղեկացվում է Թուրքիայի նախագահականի պաշտոնական կայքում: Աղբյուրի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել այն հարցում, որ անհրաժեշտ է թուլացնել ռուս-թուրքական լարվածությունը:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Օբաման իր երկրի և ՆԱՏՕ-ի անունից աջակցություն է հայտնել Թուրքիային՝ իր ազգային ինքնիշխանության պահպանման հարցում:
«Նախագահ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Օբաման համակարծիք են այն հարցում, որ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել և նվազեցնել լարվածությունը: Երկու երկրների առաջնորդները նաև վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ Սիրիայում քաղաքական անցման փուլ ապահովելու և «Իսլամական պետության» (ԻՊ-İŞİD, DAİŞ) դեմ իրենց պայքարը շարունակելու հարցում»:
Նշվում է նաև, որ նախօրեին ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշնակիցների անունից համերաշխություն է հայտնել Թուրքիային: Թուրքիայի պահանջով արտակարգ օրակարգով գումարված ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի ժողովից հետո Ստոլտենբերգը հայտարարել է, որ ըստ առկա տվյալների ռուսական ինքնաթիռը թռչելիս է եղել Թուրքիայի օդային տարածքում:
Հիշեցնենք, որ ռուսական կողմի պնդմամբ՝ ռուսական ռազմական ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային սահմանները, այլ եղել է Սիրիայի տարածքում: Ըստ ստացված տեղեկությունների՝ թուրքական կողմից խոցված ինքնաթիռի երկու օդաչուները մահացել են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեպքի առթիվ հետևյալ հայտարարությունն էր արել. «Մենք հարված ստացանք թիկունքից ահաբեկիչների գործընկերների կողմից: Այսօրվա ողբերգական դեպքերը ռուս-թուրքական հարաբերությունների համար լուրջ հետևանքներ կունենան»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |