Տարածաշրջան07:07, 25 Նոյեմբեր 2015
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել

Թուրքական զինված ուժերի կողմից ռուսական SU 24 ռազմական ինքնաթիռի խոցման առիթով բողոքի ակցիա է տեղի ունեցել Մոսկվայում գտնվող Թուրքիայի դեսպանատան առջև:
Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի` ցուցարարները դեպանատան շենքի պատին Թուրքիայի դրոշը զուգարանակոնքի մեջ պատկերող նկար են փակցրել: Բողոքի ակիցայի մասնակիցները շենքի պատին փակցրել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարը` «հետախուզվում է» մակագրությամբ: Փակցվել են այլ հակաթուրքական պաստառներ ևս:
Ցուցարարները հակաթուրքական լոզունգներ են հնչեցրել և պահանջել, որ Թուրքիայի դեսպանը հեռանա Ռուսաստանից:
Աղբյուրի հաղորդմամբ` ոստիկանության հսկողությամբ իրականացվող ակցիան ավատվել է առանց բախումների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |