• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:09, 25 Նոյեմբեր 2015

Ռուսաստանը դադարեցնում է Թուրքիայի հետ ռազմական շփումները

Ռուսաստանը դադարեցնում է Թուրքիայի հետ ռազմական շփումները

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ Ռուսաստանը դադարեցնում է ռազմական շփումները Թուրքիայի հետ: Ըստ թուրքական «ensonhaber.com» լրատվական կայքի` հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հավելյալ միջոցներ կձեռնարկվեն Սիրիայում գործողություններ իրականացնող ռուսական ռազմական ինքնաթիռների անվտանգության ուղղությամբ:

«Հարվածային ավիացիայի բոլոր գործողությունները կիրականացվեն միայն կործանիչ ինքնաթիռների պաշտպանությամբ: Կձեռնարկվեն հակաօդային պաշտպանության միջոցառումներ: Այդ նպատակով «Մոսկվա» հածանավը, որը զինված է C-300-ի նման «Ֆորտ» ՀՕՊ համակարգով, կզբաղեցնի Լաթաքիայի առափնյա հատվածի շրջանը»,- ասվում է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Նշենք, որ  ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի Թուրքմենդաղի շրջանում, որտեղ հիմնականում թուրքմեններ են բնակվում: Ինքնաթիռը  թռչելիս է եղել Սիրիայի Յամադի գյուղի վրայով: Թուրքական աղբյուրների պնդմամբ ինքնթիռը իբր խախտել էր Թուրքիայի օդային սահմանը: Մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի կործանման փաստը, հայտարարել է, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}