Տարածաշրջան11:33, 25 Նոյեմբեր 2015
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը բողոքի նոտա է հղել Թուրքիային

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պաշտպանության նախարարությունը Մոսկվայում Թուրքիայի դեսպանությանը բողոքի նոտա է հղել կապված Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված СУ-24 տիպի ռազմական ինքնաթիռի հետ: Թուրքական «mynet» լրատվամիջոցը նշում է, որ Ռուսաստանը բողոքի նոտան հանձնել է Թուրքիայի դեսպանի ռազմական կցորդի միջոցով:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության նոտայում ասվում է.
«Թուրքիայի զինված ուժերի` ռուսական ինքնաթիռների նկատմամբ գործաղությունները որակում ենք որպես ոչ բարեկամական: Քննարկում ենք պատասխան գործողությունների հնարավորությունը»:
Ռուսական ինքնաթիռի կործանմանը անդրադարձել է նաև Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը: Վերջինս նշել է.
«Ռուս-թուրքական հարաբերություններում տարիների ընթացքում կուտակածը մեկ ակնթարթում ոչնչացվեց. անվտանգությունն ու գործընկերությունը վերածվեցին անվստահոււթյան և թշնամության:»
Նա հավելել է, որ ռուսական կողմը սպասում է թուրքական կողմի պարզաբանումներին և ներողությանը:
Հավելենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը նույպես շատ կոշտ էր ատահայտվել միջադեպի հետ կապված, որակելով դա որպես Թուրքիայի կողմից Ռուսաստանին թիկունքից հարված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |