Տարածաշրջան14:26, 26 Նոյեմբեր 2015
Քուրդ առաջնորդը մեկնաբանել է ռուսական ինքնաթիռի խոցումը

Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) գործադիր խորհրդի նախագահ Ջեմիլ Բայըքը խոսել է թուրքական օդուժի կողմից Սիրիայի տարածքում ռուսական «СУ-24» տիպի ռազմական ինքնաթիռի խոցման մասին:
Միջանկյալ նշենք, որ KCK-ն համարվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) քաղաքական թևը:
Ըստ թուրքական «yeniakit» լրատվակայքի` Բայըքը նշելով, որ ռուսական ինքնաթիռները Սիրիայի տարածքում հարվածներ են հասցնում Թուրքիայի աջակցությունը վայելող մի շարք ավազակախմբերին, ընդգծել է. «Թուրքական օդուժը ռուսական ինքնաթիռին հարվածել է, ոչ թե սահմանը խախտելու համար, այլ, որպեսզի կանխվի ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիային աջակցող ուժերին հարվածելը»:
Վերջում նա հավելել է, որ այս միջադեպով Թուրքիան սադրանքի դիմեց՝ իրար դեմ հանելով ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Նա շեշտել է, որ Թուրքիան շարունակում է աջակցություն ցուցաբերել «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |