Տարածաշրջան09:56, 26 Նոյեմբեր 2015
Թուրք փորձագետի կարծիքով Ռուսաստանը չի դադարեցնի էներգետիկ նախագծերը Թուրքիայի հետ

Ռուս-թուրքական ճգնաժամի տնտեսական հնարավոր հետևանքներին է անդրադարձել թուրքական «Քաղաքական, տնտեսական և հասարակական ուսումնասիրությունների հիմնադրամի» (SETA) տնտեսական հարցերով փորձագետ, պրոֆեսոր Էրդալ Թանաս Քարագյոլը: Նա մասնավորապես գնահատել է ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածության հնարավոր ազդեցությունները ընդհանուր էներգետիկ նախագծերի վրա:
Քարագյոլը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկու երկրները պատմության ընթացքում բազմաթիվ հարցերում են տարբեր դիրքորոշումներ ունեցել, ինչի հետևանքով երկկողմ հարաբերություններում բազմաթիվ ճգնաժամներ են գրանցվել:
«Երբ դիտարկում ենք քաղաքական տարաձայնությունները, տեսնում ենք, որ դրանք չեն ազդում Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության վրա: Թուրքիան Գերմանիայից հետո ամենամեծ շուկան է Ռուսաստանի համար: Այսինքն` Ռուսաստանն էլ Թուրքիայի շուկային է կապված»,- նշել է Քարագյոլը:
Թուրք փորձագետը հավանական չի համարել այն սցենարը, որ լարվածության հետագա աճի հետևանքով Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի գազամատակարարումը:
«Թուրքական հոսք նախագիծը, որն ապահովելու է Թուրքիայի տարածքով ռուսական գազի տարանցումը դեպի եվրոպական երկրներ, առաջին պլան է մղում Թուրքիային: Հավանական չէ, որ այնպիսի նախագծերը, ինչպիսիք են «Թուրքական հոսքը» և Աքքույուի ատոմակայանի կառուցումը, կասեցվեն»,- նշել է Քարագյոլը:
Ընդգծվում է այն հանգամանքը, որ Թուրքիայի սպառած տարեկան 50մլրդ խմ գազի մոտ 55%-ը մատակարարվում է Ռուսաստանի կողմից, իսկ «Ռոսատոմի» կողմից կառուցվող Աքքույուի ատոմակայանի նախագծում Ռուսաստանն արդեն 3 մլրդ դոլարի ներդրում է կատարել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |