• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 09:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:51, 26 Նոյեմբեր 2015

Իրանում կարծում են. «Թուրքիան խաղում է կրակի հետ»

Իրանում կարծում են. «Թուրքիան խաղում է կրակի հետ»

Թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումն արձագանք է գտել  Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ): Ինչպես իրազեկում է թուրքական  «milliyet» թերթի կայքը, նշյալ միջադեպի մասին խոսել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի  տեղակալ, գեներալ-մայոր Մեսուդ Ջեզայրին: Վերջինս  ասել է, որ թեև ռուսական ռազմական ինքնաթիռը ոչնչացվել է, այնուամենայնիվ, Ռուսաստանը կշարունակի իր ակտիվ գործողությունները Սիրիայում՝ պայքարելով ահաբեկչների դեմ:

Իրանական մամուլը նույնպես անդրադարձել է միջադեպին: Մասնավորապես   «Vatan-i Emruz» թերթը ռուսական ինքնաթիռի խոցման հետ կապված նշել է. «Թուրքիան կրակի հետ է խաղում»: Իսկ պաշտոնական «Իրան» թերթը «Էրդողանի և Պուտինի կողմից սիրիական օդում ուժի ցուցադրություն» վերտառությամբ նյությում մեջբերվել է Պուտինի այն խոսքեր, թե «ահաբեկչների դեմ պայքարողները մեզ հարվածեցին թիկունքից»: Նյութում հիշատակվում են այն փաստերը, որ միջադեպի հետ կապված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը չեղարկել է իր այցը Թուրքիայի հետ կապված, իսկ Պուտինն էլ հնչեցրել էր սպառնալիքներ:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, մեկնաբանելով  տեղի ունեցածը, նշել էր հետևյալը. «Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպը չափազանց վտանգավոր է. այն իրավիճակն ավելի է բարդացնում: Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ ռուսական ինքնաթիռը գործողություն էր իրականացնում Սիրիայի երկնքում: Ենթադրենք, որ ինքնաթիռը մոտեցել է Թուրքիայի սահմանին: Հրթիռը կամ ինքնաթիռը մի՞թե խաղալիք են, որ ով ցանկանա օդում կրակ արձակելու որոշում կայացնի: Արդյո՞ք կարելի է տարածաշրջանում այդքան անկանոն իրավիճակ ստեղծել»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}