• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:23, 26 Նոյեմբեր 2015

Ստամբուլ- Մոսկվա ինքնաթիռի թուրք ուղևորները հետ կուղարկվեն Թուրքիա

Ստամբուլ- Մոսկվա ինքնաթիռի թուրք ուղևորները հետ կուղարկվեն Թուրքիա

Թուրքիայից Ռուսաստան մեկնող քաղաքացիներին օդանավակայանում փաստականների նման են վերաբերվում: Թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի կայքի համաձայն՝ Ստամբուլ–Մոսկվա չվերթն իրականացնող թուրքական ավիաընկերության ինքնաթիռը նոյեմբերի 26-ի առավոտյան վարէջք է կատարել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Ինչից հետո ինքնաթիռում գտնվող Թուրքիայի քաղաքացիների հետագա ազատ տեղաշարժը սահմանափակվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից:

Թուրքական «Doğan» լրատվական գործակալության թղթակցի հետ հեռախոսազրույցում նշյալ ինքնաթիռի ուղևոր, թուրք գործարար Ջեմիլ Օզդեմիրը հետևյալ մեկնաբանություններն է արել. «Մենք մի ռուսական ընկերության հետ գործարքի համար էինք եկել: Այստեղից Պերմ պիտի մեկնեինք: Բայց անձնագրերի ստուգման ժամանակ իմ և Թուրքիայի քաղաքացի հանդիսացող մյուս ուղևորների անձնագրերը վերցրեցին ու պատվիրեցին սպասել: Հինգ ժամ անց ռուս ոստիկանն ասաց, որ մեզ հետ են ուղարկելու Թուրքիա: Մեզ այստեղ փախստականների պես են վերաբերվում»:

Թուրք գործարարը նշել է նաև, որ իրեն և ևս 15 թուրքերի այդ ընթացքում  հարկադրաբար պահել են սպասասրահում՝ զրկելով սննդից և ջրից: Ըստ Օզդեմիրի՝ իրենք ցանկաթյուն են հայտնել թուրքական դեսպանատնից մեկնաբանություններ ստանալ, սակայն օդանավակայանի աշխատակիցները սպառնացել են ձեռնաշղթաներ հագցնել բոլորին: Միջամտել է նույնիսկ այն ռուս գործարարը, որի ընկերության հետ իրենք համագործակցում են, բայց դա նույնպես որևէ արդյունք չի տվել:

Ըստ ստացված տեղեկության՝ թուրք ուղևորների մեջ կան նաև երեխաներ: Ուղևորներից ոչ մեկին թույլ չի տրվել երկիր մուտք գործել, նրանց Թուրքիա կուղարկեն տեղական ժամանակով 21.00-ի թռիչքով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}