• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:35, 27 Նոյեմբեր 2015

Hurriyet Daily News. Թուրքիան առկախում է Սիրիայում «ԻՊ»-ի դեմ գործողությունները

Hurriyet Daily News. Թուրքիան առկախում է  Սիրիայում «ԻՊ»-ի դեմ գործողությունները

Hurriyet Daily News-ի թղթակից Դենիզ Զեյրեքը , տեղեկացնում է, որ Թուրքիան ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո առկախել է Սիրիայում «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմաօդային գործողությունները: Ըստ Զեյրեքի` այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել թուրք և ռուս պաշտոնյաների միջև:

Թուրք լրագրողին այս մասին հայտնել է մի պաշտոնյա, ով չի ցանկացել իր անունը հրապարակել: Պաշտոնյան նաև ասել է, որ կողմերի մեջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Ռուսաստանը նույնպես ժամանակավորապես դադարեցնելու է  «ԻՊ»-ի դեմ գործողությունները, համենայն դեպս, մինչև կողմերի միջև լարվածությունը թուլանա:

Զեյրեքը իր հոդվածում առաջ է քաշում միջադեպի վերաբերյալ մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս:
Նա նշում է, որ հոկտեմբերի 15-ին, երբ Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնյաները այցելել են Թուրքիա, Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում հեռահաղորդակցվելու և զգուշացումներ ուղարկելու համար օգտագործել միայն մեկ ռադիոալիք: Այդ ռադիոալիքով փոխանցվող զգուշացումները ուղարկվել են միաժամանակ և ռուսական ռազմաօդային ուժերին և Թուրքիայում գտնվող Ինջիլիքի ամերիկյան ռազմաբազա:

Մինչդեռ, լրագրողի պնդմամբ` նոյեմբերի 24-ին այս ռադիոալիքը չի օգտագործվել:  Թուրքական կողմը կարծել է, թե դրանք ոչ թե ռուսական այլ սիրիական ինքնաթիռներ են, և հետագա քայլերը կատարել է ` առաջնորդվելով օդային սահմանների պահպանության մասին օրենքներով:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}