• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական09:47, 27 Նոյեմբեր 2015

Milliyet. «Քրդական գազը այլընտրանք կլինի ռուսականին»

Milliyet. «Քրդական գազը այլընտրանք կլինի ռուսականին»

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը պատրաստվում է դառնալ բնական գազի մատակարարներից մեկը տարածաշրջանում: Թուրքական «Milliyet» թերթի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է քրդական ինքնավարության խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի անդամ Բեյար Դոսքին:

Վերջինս նշել է, որ քրդական ինքնավարությունը մոտ ապագայում գազի արտահանմամբ մուտք կգործի համաշխարհային շուկա և իր տեղը կգտնի աշխարհի էներգետիկ քարտեզում:

Թուրքական թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին վրա, որ այս լուրը հրապարակվել է ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո, երբ քննարկվում է, թե արդյոք Ռուսաստանը կդադարեցնի ռուսական գազի մատակարարումը Թուրքիա: Նշվում է, որ այս լուրը կնվազեցնի ռուսական գազի նկատմամբ Թուրքիայի պահանջարկը:

Թերթը հիշեցնում է, որ 1 շաբաթ առաջ Ստամբուլում կազմակերպված Ատլանտյան խորհրդի էներգետիկ և տնտեսական վեհաժողովին մասնակցել է քրդական ինքնավարության բնական ռեսուրսների նախարար Աշթի Հավրամին: Նա վեհաժողովի ժամանակ հայտնել էր, որ բնական գազը Թուրքիա արտահանելու հարցում անհանգստանալու կարիք չկա, քանի որ Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառույցները:

Հյուսիային Իրաքից գազի արտահանմամբ  զբաղվող «Genel Enerji» կազմակերպության նախագահ Թոնի Հեյուարդը, տեղեկացնելով, որ այդ տարածքում հնարավոր է 5 տրլն խմ գազ արդյունահանել, ասել է. «Այս քանակը բավական կլինի առաջիկա 50 տարում Թուրքիայի բոլոր պահանջներն ապահովելու համար: Այսպիսով՝ Թուրքիան կազատվի ինչպես գազի հիմնական մատակարարներ Ռուսաստանի և Իրանի կախվածությունից, այնպես էլ գազը ձեռք կբերի ավելի մատչելի սակագնով»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}