• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 09:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:03, 27 Նոյեմբեր 2015

Բաքվում Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը

Բաքվում Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը

Պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Թուրքական «haberler» լրատվական կայքի համաձայն` հանդիպումից հետո երկու արտգործնախարարները մամուլի ասուլիս են տվել, որտեղ Չավուշօղլուն անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող հարցերին:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության  մասին` Չավուշօղլուն նշել է.

«Ադրբեջանը գիտի , որ մենք ամեն հարցում իր կողքին ենք: Հատկապես Ղարաբաղի հարցում և բռնազավթված ադրբեջանական տարածքների հարցում, միշտ մեր եղբայր Ադրբեջանի կողքին ենք: Մենք գործընթացին միշտ կառուցողական աջակցություն ենք ցուցաբերում: Մինսկի խմբից էլ միշտ կառուցողաբար պահանջում ենք, որ ակտիվ լինի: Կշարունակենք լինել մեր եղբայր Ադրբեջանի կողքին»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին , նշել է Թուրքիայում որոշ իրավաբանական խնդիրներ են առաջացել այն կազմակերպության հետ, որը զբաղվում է նախագծի իրականացումով: Նա հավելել է, որ մոտ ժամանակներում նշյալ խնդիրը Թուրքիան կլուծի:

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ 2015թ. դեկտեմբերին Վրաստանում հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները: Վերջիններս քննարկելու են համատեղ նախագծերը, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}