• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:42, 27 Նոյեմբեր 2015

Էրդողանը` Պուտինին . «Ի՞նչ գործ ունեք Սիրիայում »

Էրդողանը` Պուտինին . «Ի՞նչ գործ ունեք Սիրիայում »

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Բայբուրթ (Բաբերդ) շրջանում ժողովրդի հետ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձել է նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպին` կոշտ հայտարարություններ անելով Ռուսաստանի հասցեին: 

Նա,  դիմելով Ռուսաստանին, մասնավորապես ասել է . «Իսկ դուք Սիրիայում ի՞նչ գործ ունեք: Ասում եք` Սիրիան է հրավիրել: Պարտավո ՞ր էիք  մարդասպան Ասադի հրավերը ընդունել»:

Թուրքիայի նախագահը, կրկնելով, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի օդային սահմանը խախտելու պատճառով, ասել է.

«Չնայած բոլոր նախազգուշացումներին` ինքնաթիռները շարունակել են շարժվել մեր սահմանների ուղղությամբ: Այդ ժամանակ հայտնի չի եղել, թե ինքնաթիռները ում են պատկանում: Չնայած զգուշացումներին եկել են ու մտել մեր սահմանները: Սիրիայի հետ մեր սահմանը նախկինում էլ խախտել են ռեժիմին և ահաբեկչական կազմակերպություններին պատկանող ինքնաթիռները: Ուստի 2012 թվականին ամբողջ աշխարհի համար հրապարակեցինք մեր օդային սահմանների պահպանության վերաբերյալ կարգը:  Այս դեպքից առաջ էլ հոկտեմբերի 3-4-ին կրկին ռուսական ինքնաթիռները 2 անգամ խախտեցին մեր օդային սահմանը : Այս դեպքը արդեն 3-րդ խախտումն էր»,-ասել է նա:

Էրդողանը նշել է, թե նախկին խախտումների ժամանակ ինքը զանգահարել է Պուտինին ու հայտնել իր անհանգստությունը:
«Ասացի` գեղեցիկ չէ, տհաճ զարգացումներ են: G20-ի ընթացքում կրկին այս մասին խոսեցինք: Այդ ժամանակ մեզ ասացին թե «սահմանախախումը ընդունեք որպես հյուրընկալություն»: Ես էլ ասեցի`առանց հրավեր հյուր չեն գալիս»,-ասել է Էրդողանը:

Էրդողանը իր ելույթում դիմելով Ռուսաստանին` մասնավորապես ասել է . «Իսկ դուք Սիրիայում ի՞նչ գործ ունեք: Ասում եք` Սիրիայի ռեժիմն է հրավիրել: Սիրիայում ներկայումս անօրինական ռեժիմ է : Պարտավո ՞ր էիք  մարդասպան Ասադի հրավերը ընդունել: 380 հազար մարդու կյանք է խլել Ասադը : Արդյո՞ք օրինական է նրան սատարելը: Այս հարցում մեր անհանգստությունը մի քանի անգամ հայտնել ենք Ռուսաստանին»,-ասել է նա:

Նա նաև հայտնել է որ միջադեպի առնչությամբ իրենք Ռուսաստանին հայտնել են իրենց ափսոսանքը և փորձում են Ռուսաստանի արձագանքը հասկանալ:

«Ռուսաստանի դիքրորոշումը մեզ ծայրաստիճան անհանգստացնում է: Պուտինի` Հոլլանդի հետ հանդիպումից հետո արած հայտարարությունները անընդունելի են: Թուրքիան  դիտավորյալ չի խոցել ռուսական ինքնաթիռը: Սա սահմանային խախտմանը ի պատասխան արված քայլ է: «ԻՊ-ի դեմ պայքարող» Ռուսաստանին հետևյալը կուզեմ ասել. Բայըրբուջաքի թուրքմենական շրջանը ԻՊ-ի շրջան չէ:  Այս պահին ԻՊ-ի դեմ պայքարողը Թուրքիան  է»-, նշել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}