• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:05, 27 Նոյեմբեր 2015

Չեչեն ծայրահեղականներ. «Մենք կազմ ու պատրաստ սպասում ենք Էրդողանի հրամաններին»

Չեչեն ծայրահեղականներ. «Մենք կազմ ու պատրաստ սպասում ենք Էրդողանի հրամաններին»

«Իչկերիայի Չեչենական Հանրապետության ճակատի»-ի զինյալները իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` վերջին օրերս ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ կապված:

Թուրքական «ahaber» լրատվամիջոցի հաղորդմամբ` նշյալ ճակատի անդամները, որոնք հայտնի են իրենց ծայրահեղականությամբ, «Չեչեն ժողովուրդը Թուրքիայի կողմից է» վերնագրով գրավոր հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է եղել, որ չեչեն մոջահեդները (հանուն իսլամի կռվողներ) կազմ ու պատրաստ սպասում են Ռեջեփ Թայիփ Էրդողանից հրամաններին:

Նրանք նաև քննադատել են Չեչնիայի նախագահ Ռազման Քադիրովին, ով հայտարարել է, որ Թուքրիան Սիրիայում ռուսական «СУ24» ինքնաթիռի խոցման համար զղջալու է:  Նրանք նշել են, որ այդ հայտարարությունը Քադիրովն արել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինին էլ ավելի հաճոյանալու համար:

«Չեչեն ժողովուրդը միշտ մուսուլմանների կողքին պետք է լինի: Չեչեն ժողովուրդը  չի մոռացել Թուրքիայի ցուցաբերած օգնությունը դժվար օրերին: Իսկ Ռամզան Քադիրովին Չեչնիայում և Թուրքիայում աջակցողները չեն ներկայացնում չեչենական ժողովրդին: Մենք Թուրքիայի  և Բայըրբուջաք շրջանում պայքարող թուրքմենների կողմից ենք: Չեչեն մոջահեդները Թուրքիայի նախագահ և աշխարհի մահմեդական ժողովուրդների  առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հրամանի ենք սպասում»,- ասված է գրավոր հայտարարությունում:

Հավելենք, որ 1990-ական թթ, երբ Թուրքիան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ակտիվացրել էր իր նեոպանթուքիզմի քաղաքականությունը,  թուրքական մի շարք ուժեր աջակցություն էին ցուցաբերում չեչեն գրոհայիններին, ռուս-չեչենական պատերազմում: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}