• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:44, 28 Նոյեմբեր 2015

Թուրքիան կարող է արգելել ռուսական ռազմանավերի անցուդարձը Սևծովյան նեղուցներով

Թուրքիան կարող է արգելել ռուսական ռազմանավերի անցուդարձը Սևծովյան նեղուցներով

Թուրքիան կարող է փակել Սև և Միջերկրական ծովերը հաջորդաբար իրար կապող նեղուցները (Բոսֆոր, Դարդանել) ռուսական ռազմանավերի համար: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան ուշի –ուշով հետևում է, թե ինչպես է Ռուսաստանը  S-400 հրթիռներով զինում Սիրիային և Թուրքական սահմանին ռազմական սպառազինություն կուտակում: Ի պատասխան Ռուսաստանի այդ քայլերի՝ Թուրքիան կարող է օգտագործել «Նեղուցների կարգավիճակի մասին»  Մոնտրոյի (Շվեյցարիա) պայմանագրով իրեն վերապահված իրավունքը՝  արգելելու ռազմանավերի մուտքը նեղուցներ:

Մոնտրոյի պայմանագիրը կնքվել է 1936թ.՝ Թուրքիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Հունաստանի, Ճապոնիայի , Ռումինիայի, Սովետական Միության, Հարավսլավիայի միջև: Ըստ պայմանագրի նախատեսված է, որ ոչ պատերզմական պայմաններում Միջերկրական և Սև ծովերի նեղուցները (Սևծովյան նեղուցներ, Թուրքիայի նեղուցներ) պետք է բաց լինեն բոլոր առևտրական և ռազմական նավերի համար: Իսկ պատերազմական իրավիճակում, եթե Թուրքիան պատերազմի կողմ հանդիսանա կամ ենթարկված լինի ռազմական վտանգի, ըստ «Նեղուցների կարգավիճակի մասին» պայմանագրի, կարող է իր ցանկությամբ կարգավորել նեղուցներում նավերի անցուդարձը:

Մոնտրոյի պայմանագրի շրջանակներում պատերազմող կամ ռազմական սպառնալիքի տակ գտնվող Թուրքիան իրավունք ունի կարգավորելու ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավերի անցուդարձը նեղուցներով: Ընդ որում, նման իրավիճակում Թուրքիայի հետ պատերազմի մեջ չգտնվող երկրների առևտրական նավերը կարող են իրավունք ստանալ երթևեկելու նեղուցներով՝ Թուրքիայի թշնամիներին աջակցություն չցուցաբերելու պայմանով: Նեղուցներով անցումը կթույլատրվի միայն ցերեկով և հատուկ վերահսկողությամբ:

Սակայն այս իրավունքը կարող էր իրացվել մեկ պայմանով. պատերազմի վտանգի  պատճառով նեղուցները փակելու որոշումը, ըստ Մոնտրոյի պայմանագրի, պետք է հաստատվեր «Ազգերի լիգայի» խորհրդի քվեարկությամբ: Մինչդեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «Ազգերի լիգան» գործնականում դադարեց գոյություն ունենալուց՝ վերակազմավորվելով ՄԱԿ-ի: Այդ պատճառով ներկայումս պատերազմի սպառնալիքի դեպքում նեղուցները փակելու Թուրքիայի իրավունքի հաստատման խնդիրը մնում է առկախ:


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}