Տարածաշրջան13:06, 30 Նոյեմբեր 2015
Արա Գյուլերը չեղարկել է թուրքական իշխանամետ Doğuş հոլդինգի հետ կնքած պայմանագիրը

Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել թուրքական իշխանությունների ու հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ կապերով հայտնի «Doğuş» հոլդինգի հետ կնքած պայմանագիրը:
Քրդական «İMC TV»-ին, վկայակոչելով թուրքական «Cumhuriyet» թերթին, գրում է, որ 87-ամյա Գյուլերը ցանկանում է իր անվամբ թանգարան հիմնել և այնտեղ «ապրեցնել» իր արխիվը, ինչն էլ պատճառ է հանդիսացել նոր կնքված պայմանագիրը խզելու համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ermennihaber.am-ը, նոյեմբերի 18-ին Արա Գյուլերի և «Doğuş» հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Գյուլերի` 3մլն եվրո գնահատվող ողջ անձնական արխիվը, «Ara Kafe» սրճարանի շենքը և լուսանկարչական սարքերի հավաքածուն անցելու էր դրանք շահագործելու նպատակով վերոնշյալ հոլդինգի կողմից ստեղծված ընկերությանը:
Գործարքի արդյունքում Գյուլերը, ապա նաև նրա ժառանգները ստանաալու էին ամսական 50.000 թուրքական լիրայի չափով գումար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |