• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 09:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:18, 30 Նոյեմբեր 2015

Էրդողանը Ղազախստանի նախագահին հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Էրդողանը Ղազախստանի նախագահին հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվակայքի՝  Էրդողանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, բացի Թուրքիայի և Ղազախստանի փոխարաբերություններին վերաբերող հարցերից, քննարկվել են նաև ռուսական խոցված ինքնաթիռին վերաբերող մանրամասներ:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի նախագահը Նազարբաևին տեղեկացրել է, որ պատրաստ է հնարավորիս շուտ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի հետ:

Զրույցի ընթացքում Ղազախստանի նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստեղծված իրավիճակը անհանգստության տեղիք է տալիս և առաջարկել է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման մանրամասները պարզաբանելու և իրավիճակին լուծում գտնելու համար:

Նազարբաևը նաև հիշեցրել է, որ ռուս–թուրքական հարաբերությունները երկար տարիների աշխատանքի արդյունք են ու ամուր հիմքեր ունեն և շեշտել, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ այդ հարաբերությունները պահպանելու համար: Ստեղծված իրավիճակի հարթման  նպատակով, ըստ ղազախ առաջնորդի, երկու կողմերն էլ պետք է բաց լինեն դիվանագիտական շփումների համար :

Նշենք, որ Նուրսուլթան Նազարբաևը աշխարհի 10 ամենաակտիվ քաղաքական առաջնորդների թվին է պատկանում: Նա հայտնի է Պուտինի հետ իր սերտ կապերով: Որոշ ժամանակ առաջ Ղազախստանի նախագահը ստանձնել էր  Ռուսաստանի, Ղրիմի , Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև միջնորդի դեր կատարելու պարտականությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}