Տարածաշրջան08:43, 30 Նոյեմբեր 2015
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տեղակայել է սեփական արտադրության ՀՕՊ համակարգեր

Թուրք-սիրիական սահմանին Անկարան տեղակայել է «KORAL» տիպի թուրքական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ): Ինչպես փոխանցում է «haberler» լրատվակայքը, նշյալ քայլը Թուրքիան արել է ի պատասխան Ռուսաստանի Դաշնության, որը ռուսական «СУ-24» տիպի ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Սիրիայի տարածքում տեղակայել էր ռուսական արտադրության «S-400» ՀՕՊ համակարգերը:
Նշվում է, որ «KORAL» տիպի ՀՕՊ համակարգերը արտադրվել են թուրքական «ASELSAN» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից: «KORAL»-ը ի զորու է 100 կմ հեռավորության վրա ոչնչացնել թիրախը:
Համեմատության համար նշենք, որ ռուսական S-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգն ունակ է մինչև 400կմ հեռավորության վրա խոցել աերոդինամիկ թիրախները, մինչև 60կմ կիլոմետր հեռավորության վրա խոցել բալիստիկ թիրախները, որոնք թռչում են վայրկյանում մինչև 4.8կմ արագությամբ, թևավոր հրթիռներ, մարտավարական ու ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներ։ Նրա ռադարի շառավիղը կազմում է մինչև 600կմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |