Տարածաշրջան06:23, 30 Նոյեմբեր 2015
Այաթոլա Համենեի ռազմական հարցերովխորհրդականը խոսել է խոցված ռուսական «СУ-24»-ի մասին

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Համենեի ռազմական հարցերով խորհրդական գեներալ Յահյա Ռահիմ Սաֆևին խոսել է Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական «СУ-24»ռազմական ինքնաթիռի մասին:
Ըստ թուրքական «haberler»լրատվական կայքի՝ իրանցի գեներալը նշել է, որ այդ քայլը Թուրքիայի կողմից մեծ սխալ էր:
«Անկարան, ռուսական ինքնաթիռը ոչնչացնելով, մարտավարական տեսանկյունից սխալ է գործել: Ռուսական ինքնաթիռին թիրախ վերցնելու մարտավարությունն այդ երկրի համար լուրջ հետևանքների կհանգեցնի: Թուրքիան դրա համար դեռ թանկ կվճարի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահը ևս քննադատել էր Թուրքիայի օդուժի գործողությունները՝ նշելով, որ «Հրթիռը կամ ինքնաթիռը մի՞թե խաղալիք է, որ ով ցանկանա օդում կրակ արձակելու որոշում կայացնի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |