Տարածաշրջան10:31, 01 Դեկտեմբեր 2015
ԱՄԷ-ի Արտաքին գործերի նախարարը քննադատել է Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը
Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) Արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայիդը քննադատել է Սիրիայում ռուսական СУ-24 ռազմական ինքնաթիռի խոցումը: Ինչպես փոխանցում է «Milliyet» պարբերականը, Զայիդը այդ քննադատությունը հնչեցրել է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած ռուս-արաբական նախարարական համատեղ կոմիտեի նիստին:
Նա ընգծել է, որ ԱՄԷ-ն քննադատում է վերջին ժամանակներս տարբեր երկրներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, մասնավորապես, Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը, ինչպես նաև Եգիպտոսում ռուսական ուղևորատար ինքնաթիռի կործանումը:
Ժողովին ներկա է եղել նաև Ռուսաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |