• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 09:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:42, 01 Դեկտեմբեր 2015

Էրդողան. «Ես կհեռանամ այս պաշտոնից, արդյո՞ք Պուտինն էլ կհեռանա»

Էրդողան. «Ես կհեռանամ այս պաշտոնից, արդյո՞ք Պուտինն էլ կհեռանա»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փարիզում հնչեցրած այն հայտարարություններին, ըստ որոնց թուրքերը ռուսական ինքնաթիռը խոցել է, որպեսզի ապահովի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից նավթի ազատ մատակարարումը Թուրքիա:  

Փարիզում տեղի ունեցած ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների հարցերով գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում Էրդողանը մասնավորապես ասել.

«Եթե այդ պնդումներն ապացուցվեն ես կհեռանամ պաշտոնից, բայց նաև ուզում եմ հարցնել Պուտինին` իսկ դու կհեռանա՞ս: Ի դեպ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից նավթ գնող անձանցից մեկը, ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը, Ռուսաստանի և Սիրիայի քաղաքացի հանդիսացող Ջորջ Հասասին է: Նա դրա մասին թող հայտարարեն: Զրպարտություններով առաջ շարժվել չեն կարող»:

Էրդողանը պնդել է, որ մինչև օրս նման բան չի եղել, իրենք միմիայն օրինական ճանապարհներով են նավթ գնել:

Վերջինս շեշտել է նաև, որ իրենց ջանքերով է զոհված ռուս օդաչուի աճյունը թուրքմենների կողմից հանձնվել թուրքական կողմին, ապա ուղարկվել Ռուսաստան:

Ավելի վաղ Պուտինը Փարիզում հայտարարել էր, որ նոր փաստեր ունեն Թուրքիայի` ԻՊ-ից նավթ գնելու մասին: «Խնդիրը Սիրիայի թուրքմեն ժողովրդին պաշտպանելը չէ: Թուրքմենները առիթ են: Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ մեր ինքնաթիռին հարվածել են նավթի բեռնատարների անվտանգ մուտքը դեպի Թուրքիա ապահովելու համար»,- ասել էր ՌԴ նախագահը: Նա անդրադարձել էր նաև թուրքական կողմի այն հայտարարություններին, որոնցում շեշտվում է, թե ինքնաթիռը խոցելու հրամանը Էրդողանը չի տվել:

«Մեզ համար արդեն այդ հանգամանքը որևէ կարևորություն չի ներկայացնում»,- նշել է Պուտինը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}