• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:12, 01 Դեկտեմբեր 2015

«Իսլամական պետությունը» ստրուկներ է վաճառում Թուրքիայում գտնվող գրասենյակների միջոցով

«Իսլամական պետությունը» ստրուկներ է վաճառում Թուրքիայում գտնվող գրասենյակների միջոցով

Գերմանական  «ARD » հեռուստաալիքը փաստեր է հրապարակել այն մասին, որ Թուրքիայում ստրուկների վաճառքի բազմաթիվ գրասենյակներ կան: Ըստ թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի՝  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ-İŞİD) գերի վերցրած եզդի կանանց ու երեխաներին վաճառում է ստրկության, իսկ Թուրքիան այդ հարցում միջնորդի դեր է կատարում:

Քուրդ Էբու Միթալն իրենց հարազատներին փրկել ցանկացող եզդի  ընտանիքների խնդրանքով դիմել է նման գրասենյակներից մեկին՝ 11 տարեկան մի երեխայի և երեք երեխաների մայր Հյուդա Էլիասին փրկելու համար: Իսկ ԻՊ-ի միջնորդների հետ հաղորդակցման ու փրկագնի հանձնման ողջ գործընթացը նկարահանվել է գաղտնի  տեսախցիկների միջոցով:

Փրկագինը նշանակելուց հետո գրասենյակից Միթալին հրահանգել են մեկնել Գազիանթեփ և սպասել հրահանգի: Այստեղ Whatsapp –ի միջոցով քուրդ միջնորդը հաղորդագրություն է ստացել, որում նշված է եղել ԻՊ-ի հետ կապված գրասենյակի հասցեն և այն անձի տվյալները, ում անհրաժեշտ էր հանձնել փրկագինը:

11-ամյա երեխայի փրկության համար ԻՊ-ի միջնորդները պահանջել են 15.000 ԱՄՆ դոլար: Էբու Միթալը անհրաժեշտ գումարը հանձնել է Անթեփում գտնվող գրասենյակ, որտեղ բացառապես սիրիացիներ են աշխատելիս եղել: Գումարը  հաշվվել է հատուկ սարքի միջոցով: Այնուհետև քուրդ միջնորդը հետագա կապի է սպասել Սիրիայի մի հյուրանոցում և կրկին Whatsapp-ի միջոցով տեղեկացվել է, որ երեխայի հանձնման համար նա հեռախոսազանգ կստանա:

Ըստ աղբյուրի՝ վերջին տարվա ընթացքում Էբու Միթալը 250 եզդի կին ու երեխա է փրկել ԻՊ-ից:  Այդ նպատակով ԻՊ-ին 2.5 մլն դոլարից ավելի գումար է վճարվել: Հայտնի է դարձել նաև, որ ահաբեկչական խմբավորումը համարակալում է իր մոտ գտնվող եզդի կանանց, երեխաներին և լուսանկարների հետ տեղադրում ինտերնետում՝ վաճառքի նպատակով: Ըստ ստացված տեղեկության՝ ԻՊ-ը երիտասարդ կանանց համար 20.000 դոլար փրկագին է պահանջում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}