Քաղաքական12:46, 02 Դեկտեմբեր 2015
Էրդողան. «Թուրքիան կարող է կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունները կարող են կարգավորվել: Թուրքական «Timeturk» լրատվական կայքը գրում է, որ Էրդողանն այս մասին հայտնել էր իսրայելական «Kol Yisrael» ռադիոալիքին` Փարիզում ՄԱԿ-ի կլիմայական հարցերով գագաթնաժողովի ժամանակ:
Էրդողանը մասնավորապես նշել էր, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները լարվել էին 2010 թվականին, երբ Իսրայելը թույլ չէր տվել թուրքական «Մավի Մարմարա» նավին հասնել Գազայի հատված: Թել Ավիվը նախապես պահանջել էր նավի բեռների ստուգում անցկացնել: Պահանջին չենթարկվելու պատճառով իսրայելցի զինվորները գրոհել էին նավը, ինչի հետևանքով 9 թուրք քաղաքացի էր զոհվել: Դեպքից հետո Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունները դադարեցրել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |