• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն10:02, 03 Դեկտեմբեր 2015

Ստամբուլում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին Թալեաթ փաշայի հեռագրերը

Ստամբուլում ցուցադրվել են Հայոց  ցեղասպանության մասին Թալեաթ փաշայի հեռագրերը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հեռագրերի ցուցահանդես: Ցեղասպանությունը, սակայն, ներկայացվում է որպես տեղահանություն: Ընդ որում այս թեման լուսաբանող թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը «տեղահանություն» բառը ներկայացնում է չակերտյալ:

«Ցուցահանդեսում ներկայացված են Թուրքիայի կառավարական արխիվում պահվող հեռագրերը, որոնց միջոցով պատմվում է մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի՝ 1915թ . հայերի «տեղահանության» մասին: Այս ցուցահանդեսը վերհանում է փաստեր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, ովքեր են եղել գլխավոր դերակատարները, ինչպիսի պայմաններում և ինչ միջոցներով է ի կատար ածվել: Ցուցահանդեսը բաղկացած է 1915թ. հայոց տեղահանության»ժամանակ  Թուրքիայի ներքին գործերի նախարար (նազիր) Թալեաթ փաշայի՝ օսմանյան նահանգապետերին ուղարկած հրահանգներից և նահագներից ստացված պատասխան հեռագրերից»:

Ցուցահանդեսում կարելի է առաջին աղբյուրից տեղեկություններ ստանալ 1915թ. տեղահանության հրահանգը տվողների, համապատասխան հրամանների, դրանց իրագործողների մասին: Ցուղադրվող հեռագրերը ոչ պակաս տեղեկություններ են ներառում նաև տեղահանված հայերի թողած ունեցվածքի տնօրինման, ինչպես նաև՝ կառավարության հրամաններին չենթարկվողներին պատուհասած դժբախտությունների մասին:

Թուրքական ընդդիմադիր կայքն ընդգծում է. «Ցուցահանդեսը կազմակերպվել է Անատոլիայի հայերի անհետ ոչնչացման սկիզբը հանդիսացող «տեղահանության» 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այն նպատակ ունի հանրությանը ներկայացնել պատմական ճշմարտությունը և խթանել ընդհանուր հիշողության զարգացումը»:

Նշենք, որ հեռագրերի ցուցահանդեսում կարելի է նաև տեղեկություններ ստանալ այն մասին, թե յուրաքանչյուր կոնկրետ բնակավայրից որքան հայ է տեղահանվել 1915թ.: Ցուցահանդեսը բացվել է դեկտեմբերի 1-ին՝ Ստամբուլի «DEPO» ցուցասրահում և կգործի մինչև տարվա վերջին օրը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}