Գիտակրթական09:41, 04 Դեկտեմբեր 2015
Թուրքիայում բացվում է Օսմանյան ձեռագրերի հետազոտության մագիստրատուրայի ծրագիր

Թուրքիայի «Ստամբուլի քաղաքակակրթության համալսարան»-ում (İMU) բացվում է «Օսմանյան ձեռագրերի հետազոտության մագիստրոսական ծրագիր, որին մասնակցելու են արտերկրյա ուսանողներ: Ինչպես փոխանցում է թուրքական «karar» լրատվական կայքը, մագիստրատուրայի դասընթացների տևողությունը լինելու է 3 տարի:
Ծրագրի իրականացումը տեղի է ունենում Թուրքիայի դրամաշնոհների աջակցությամբ: Ուսանողների ընդունելությունները սկսվելու են 2016-2017թթ:
İMU համալսարանի գրականության ֆակուլտետի պատմության բաժնի դասախոս, դոկտոր Սելիմ Քարահասանոօղլուն նշել է, որ ծրագրին մասնակցելու են այն երկրների ուսանողները, որոնց երկրները ժամանակին գտնվել են Օսմանյան կայսրության կազմում:
Նշվում է, որ այն օտարերկյա ուսանողները որոնք թուրքերենի չեն տիրապետում, 1 տարի կմասնակցեն թուրքերեն լեզվի դասընթացների, ապա նոր կզբաղվեն օսմանյան ձեռագրերով և այլ հետազոտություններով: Ուսանողները ծրագրի ավարտից հետո, կարող են շարունակել ուսումը նույն համալսարանում՝ գրելով թեկնածուական աշխատանք:
Բացի դրանից ուսանողներն իրենց աշխատանքները գրելու ընթացքում կարողանալու են օգտվել Օսմանյան որոշ արխիվներից: Ծրագրին մասնակցելու են, Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Հորդանանից, Հունաստանից, Իսրայելից, Իրանից, Իրաքից Եգիպտոսից Սիրիայից և մի շարք այլ երկրներից ուսանողներ: Ընդունելություններ են կատարվելու նաև Ռուսաստանի Դաշնությունից (ՌԴ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |