• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:20, 08 Դեկտեմբեր 2015

Թուրքական «Doğan»-ը ներկայացնում է Ռուսաստանի կողմից խոցված ինքնաթիռների պատմությունները

Թուրքական «Doğan»-ը ներկայացնում է Ռուսաստանի կողմից խոցված ինքնաթիռների պատմությունները

Ռուսաստանի և Թուրքիայի պատմության մեջ ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խցումը առաջին դեպքը չէ։ Նման մի դեպք  էլ տեղի էր ունեցել 1976 թվականին։ Թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը հիշեցրել է ինքնաթիռների խոցման բոլոր այն պատմությունները, երբ Ռուսաստանը (այդ թվում և ԽՍՀՄ-ը) իր սահմանը խախտելու պատճառով խոցել է այլ երկրներին պատկանող ինքնաթիռներ։

Առաջին դեպքը, ըստ նույն աղբյուրի տեղի էր ունեցել 1976 թվականի օգոստոսի 24-ին, երբ ԽՍՀՄ օդուժը առանց զգուշացնելու խոցել էր թուրքական RF-5A հետախուզական ինքնաթիռը։ Նշվում է, որ թուրքական 2 ինքնաթիռ հետախուզական թռիչք էին իրականացնում Սղերթի, Մուշի և Աղրըի (Արարատ) շրջաններում։ Թուրքական ինքնաթիռները սարքերի անսարքության պատճառով սահմանի մոտ խախտել էր ԽՍՀՄ օդային տարածքը։  Վերջինն առանց գուշացնելու 4 հրթիռ էր արձակել և խոցել ինքնաթիռներից մեկը։
Ըստ աղբյուրի պնդման՝ խոցված ինքնաթիռը ԽՍՀՄ տարածք էր մտել 1-1,5 կիլոմետր։

Մեկ այլ դեպք տեղի էր ունեցել 1983 թվականին սեպտեմբերի 3-ին։ ԽՍՀՄ օդուժի Սու-15 կործանիչը 2 հրթիռ  էր արձակել Նյու Յորք- Սեուլ թռիչքն իրականացնող կորեական ավիաուղիներին պատկանող ուևորատար ինքնաթիռի վրա, որը սխալմամբ հատել է ԽՍՀՄ սահմանը։ Ինքնաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմը՝ 269 մարդ, զոհվել էին։ Թուրքական աղբյուրը ընդգծում է, որ այս դեպքից հետո ԽՍՀՄ-ը այդպես էլ ներողություն չխնդրեց։

2014 թվականի հունիսի 14-ին  Ուկրաինայի օդուժին պատկանող Իլյուշին II-76MD տեսակի բեռնափոխադրող ինքնաթիռը, որը վայրէջք էր կատարում Լուգանսկ քաղաքում, խոցել էին «Ռուսաստանի համակիր անջատողականները»։ Զոհվել էր 49 մարդ։

2014 թվականի հուլիսի 17-ին խոցվել էր մալազիական ավիաընկերության պատկանող Boeing 777 ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Ամստերդամից Կուալա Լումպուր։ 
«Doğan»-ը գրում է, որ ինքնաթիռը խոցվել էր Դոնեցկի շրջանը վերահսկող «Ռուսաստանի համակիր  անջատողականների» կողմից։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}