Տնտեսական08:25, 09 Դեկտեմբեր 2015
Իսրայելը դիտարկում է Թուրքիային բնական գազ մատակարարելու հնարավորությունները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիային բնական գազ մատակարարելու հարցի շուրջ բանակցություններ է վարում Անկարայի հետ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Իսրայելը հայտարարել է իր սեփական գազի արտահանման ուղղությամբ այլ երկրների հետ ևս տարվող բանակցությունների մասին:
Իսրայելի ազգային ենթակառուցվածքների, էներգետիկայի և ջրային պաշարների նախարարը հայտարարել է, որ Եգիպտոսի կողմից Իսրայելին գազի մատակարարման դադարեցումից հետո իր երկիրը պատրաստվում է սեփական հանքահորերի վրա արդյունահանման ենթակառուցվածքներ զարգացնել և հնարավորինս կարճ ժամանակում էներգետիկ անկախություն ձեռք բերել:
Հենց այդ ծրագրի շրջանակներում էլ դիտարկվում են արդյունահանվելիք բնական գազի Թուրքիա, Հորդանան, Հունաստան և Արևմտյան Եվրոպա արտահանելու հնարավորությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |