Տնտեսական09:32, 09 Դեկտեմբեր 2015
Իրաքի մի շարք նահանգներ արգելել են թուրքական ապրանքների ներկրումը

Թուրքիան Իրաքի Մոսուլ նահանգի Բաշիքա շրջանում, ավելացնելով իր ռազմաճամբարի զորաքանակը, դժգոհություն է առաջացրել իրաքյան քաղաքական շրջանակներում և լարվածություն ստեղծել Բաղդադ-Անկարա հարաբերություններում:
Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվական կայքը, որպես բողոքի նշան, Իրաքի մի շարք նահանգներում արգելվել է Թուրքիայից ներկրվող ապրանքների մուտքը:
Նման որոշում կայացվել է Բաղդադի նահանգային խորհրդում, դեկտեմբերի 9-ին կայացած քվեարկության ժամանակ: Թուրքական ապրանքների նկատմամբ նույն դիրքորոշումն են որդեգրել նաև Իրաքի Մուսեննա և Դիվանիյե նահանգները:
Մասնավորապես Մուսեննայի նահանգային խորհրդի փոխնախագահ Հարիս Լեմհուդը նշել է, որ հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան խախտել է Իրաքի սուվերենությունը, թուրքական ընկերությունների հետ նախկինում ստորագրված պայմանագրերը չեղյալ են հայտարարվելու:
Իսկ իրաքցի տնտեսագետ Աբդուրահման Մեշհեդանին նշել է, որ թուրքական ապրանքների դեմ բոյկոտը լուրջ հետևանքներ չի ունենա իրաքյան շուկայի համար:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան լրացուցիչ 600 հոգանոց զորախումբ էր ուղարկել Բաշիքա շրջան: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին Թուրքիային տվել էր 48 ժամ թուրք զինվորներին Իրաքի տարածքից հեռացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |