• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:20, 09 Դեկտեմբեր 2015

Կասպիցծովյան տրանզիտային միջանցքը՝ որպես այլընտրանքային ուղի Թուրքիայի համար

Կասպիցծովյան  տրանզիտային միջանցքը՝ որպես այլընտրանքային ուղի Թուրքիայի համար

Ռուսաստանի և Թուրքիայի միջև առաջացած լարված իրադրության և կաթվածահար եղած առևտրատնտեսական կապերի պատճառով Թուրքիան այլընտրանքային առևտրական ուղիներ է որոնում: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այսուհետ որպես այդպիսի այլընտրանք կարող է ծառայել կասպիցծովյան տրանզիտային միջանցքը: Ըստ աղբյուրի՝ վերջինս կարող է Ռուսաստանի համեմատ ավելի արագ և կրկնակի էժան առևտրական կապեր ապահովել, ինչպես նաև՝ նոր առևտրական շուկաներ դուրս գալու հնարավորություն ընձեռնել Թուրքիային:

Կասպիցծովյան միջանցքի վերաբերյալ  «Կասպյան ռազմավարական ինստիտուտի» (HASEN) պատրաստած հաշվետվության համաձայն՝ այս միջանցքը, որը պետք է  Թուրքիայի միջոցով միմյանց կապի Եվրոպան ու Չինաստանը, տարածաշրջանում Թուրքիայի համար լոգիստիկ կենտրոնի կարգավիճակ կստեղծի: Ենթադրվում է, որ Թուրքիայի և Չինաստանի միջև  արտաքին առևտրի ծավալը, որը ներկայումս կազմում է տարեկան 24 մլրդ դոլար, մինչև 2020թ. կկազմի 100 մլրդ դոլար: Իսկ Եվրոպայի և Չինաստանի միջև կատարվող առևտրի ծավալը նույն տարեթվին ենթադրաբար կհատի 800 մլրդ  սահմանը:

«HASEN»-ի մասնագետներից Զաֆեր Աջարն ընդգծել է, որ կասպիցծովյան միջանցքի երկրները կարող են փոխհատուցել Ռուսաստանի հետ առևտրի սահմանափակումները: Որպեսզի այս առևտրական ուղին կյանքի կոչվի, անհրաժեշտ է, որ Թուրքիան հնարավորինս արագ ավարտի Բաքու–Թբիլիսի–Կարս ուղու՝ իր տարածքում գտնվող 76կմ երկարությամբ հատվածի շինարարությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}