Տնտեսական06:39, 10 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի փոխվարչապետն անդրադարձել է երկրի առաջին ատոմակայանը ռուսների հետ կառուցելու հարցին
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը լրագրողներին հայտնել է, որ դեռ վաղ է խոսել միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում ատոմակայանի շինարարության նախագծից հետագա ընթացքի մասին: Թուրքիայի այդ առաջին ատոմակայանի կառուցումը ստանձնել էր ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը: Նախագծի համաձայն Աքքույուի ատոմակայանի հզորությունը պիտի կազմեր 4800 մեգավատ (1200 մեգավատ հզորությամբ 4 էներգաբլոկ)։ Բայց ինչպես տեղեկացնում է «Milliyet» պարբերականի կայքը, Քուրթուլուշը նշել է, որ ռուսական կողմը հեշտությամբ կհրաժարվի Աքքույու նախագծից: Բացի այդ, ըստ փոխվարչապետի, ինչպես առևտրային հարցերում Թուրքիան կախված չէ որևէ մի երկրից, այնպես էլ միջուկային կայանների տեխնոլոգիայի հարցում կախվածություն չունի: Բազմամթիվ երկրներ կան, որոնք պատրաստ են բավարարել Թուրքիայի միջուկային պահանջները և միաժամանակ ձեռնամուխ լինել նմանօրինակ նախագծերի իրականացմանը:
Իրաքի Մոսուլ նահանգի Բաշիքա շրջանում թուրքական ռազմաճամբարի զորաքանակի ավելացման թեմայով փոխվարչապետը շեշտել է, որ նախքան դա Թուրքիայի և Իրաքի պաշտպանության նախարարները զրույց են ունեցել: Բացի դրանից Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադիին համապատասխան նամակ էր հղել: Թուրքական զորքի մուտքը Իրաքի հյուսիս, Քուրթուլուշի հավաստմամբ, նախապես ծրագրված է եղել:
Քուրթուլուշը նաև անդրադարձել է վերջերս շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց Թուրքիան նավթային առևտուր է անում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ: Նա դրանք որակել է Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված սադրանք և պնդել, որ Թուրքիան ոչ մի ահաբեկչական կազմակերպության հետ նավթային առևտուր չի իրականացնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |