Տնտեսական09:57, 10 Դեկտեմբեր 2015
Քաթարն առաջիկա 4-5 օրվա ընթացքում կսկսի գազ մատակարարել Թուրքիա

Ստամբուլում «Միջազգային համագործակցության հարթակ» (International Corporation Platform) կազմակերպության աջակցությամբ դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Բոզազըջը 6-րդ գագաթնաժողովը:
Ըստ թուրքական «milliyet» պարբերականի` գագաթնաժողովի առաջին օրը ելույթով հանդես է եկել Քաթարի նախկին փոխվարչապետ և արդյունաբերության ու էներգետիկայի նախկին նախարար Աբդուլլահ Բին Համադ Ալ-Աթթիլահը: Վերջինս մասնավորապես նշել է, որ Քաթարը առաջիկա 4-5 օրվա ընթացքում սկսելու է գազ մատակարարել Թուրքիա: Նա ընդգծել է, որ նման համաձայնությունը ձեռք է բերվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Քաթար իրականացրած պաշտոնական այցի ժամանակ:
«Մենք պատրաստ ենք մատակարարել Թուրքիայի համար պահանջված գազը: 4-5 օրում պահանջված ծավալի գազը կմատակարարվի Թուրքիա»:
Նշվում է, որ անցյալ տարի գագաթնաժողովի շրջանակներում մասնակից երկրները ստորագրել էին 540մլն բյուջե ունեցող պայմանագրեր: Այս տարի կազմակերպիչները նպատակ ունեն այդ հասցնել 750մլն դոլարի: Գագաթնաժողովը ավարտվելու է դեկտեմբերի 11-ին:
Հավելենք, որ գագաթնաժողովին ամեն տարի մասնակցում է 80 երկիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |