• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 08:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:18, 12 Դեկտեմբեր 2015

Իրաքի շիա աշխարազորայինները 72 ժամ են տվել թուրքական զորքի դուրսբերման համար

Իրաքի շիա աշխարազորայինները  72 ժամ են տվել  թուրքական զորքի դուրսբերման համար

Իրաքում գործող Հեշդի Շաբի խմբավորմանը հարող մի խումբ շիա  աշխարազորայիններ 72 ժամ են տվել, որպեսզի թուրքական զորքը դուրս բերվի հյուսիսիրաքյան տարածքից: Ըստ թուրքական «haberler» լրատվամիջոցի՝ նշյալ խմբավորման աշխարազորայինները նաև պահանջել են, որ փակվի Իրաքի Բասրա քաղաքի թուրքական հյուպատոսարանը:

Իրենց հրապարակած գրավոր հայտարարության մեջ, նշելով, որ թուրքական իշխանությունները զորք են մտցրել Իրաքի տարածք առանց պաշտոնական Բաղդադի թույլտվության, ընդգծել են.
«Շիա աշխարազորայինները կտրականապես դեմ են թուրք սպաերի ներխուժմանը Իրաքի տարածք: Դա դիտվում է, որպես Իրաքի դեմ  պատերազմի հայտարարում»:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին Թուրքիայից պահանջել էր 48 ժամվա ընթացքում դուրս բերել իր զորախումբը Իրաքի տարածքից՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կդիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին:

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ Թուրքմենստան կայանալիք այցից առաջ նշել էր, որ  Իրաքից թուրքական զորքի դուրսբերման մասին առայժմ խոսք լինել չի կարող:

Հիշեցնենք, որ օրերս թուրքական զորաջոկատները առանց Իրաքի կենտրոնական իշխանություններ թույլտվության ներխուժել էին Իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնված ռազմակայանում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}