Տարածաշրջան07:31, 15 Դեկտեմբեր 2015
Բաքվում մեկնարկել է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստը
Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել է Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության 8-րդ նիստը: Ինչպես փոխանցում է թուրքական «haberler» լրատվակայքը, թուրքական պատվիրակությունը Բաքվում գլխավորում է Թուրքիայի օդուժի գեներալ Թայֆուր Ֆիքրեթ Էրբիլգինը:
Բաքու են մեկնել նաև Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, որոնք հանդիպումներ կանցկացնեն ադրբեջանցի իրենց գործընկերների հետ:
Թուրքական աղբյուրը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, նշում է, որ միջոցառման նպատակն է ուսումնասիրել այն խմբերի գործունեությունը, որոնք նպատակ ունեն զարգացնել թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերությունները:
Հիշյալ նիստը կավարտվի դեկտեմբերի 15-ին: Նշենք, որ Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության այսօրինակ նսիտեր կազմակերպվելն սկսյալ 2007 թվականից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |