Տարածաշրջան13:03, 15 Դեկտեմբեր 2015
Թուրք կուսակցապետի կարծիքով Մոսկվան ծրագրում է Թուրքիային հարվածել հայերի ու հույների միջոցով

Թուրքիայի «Պահպանողական կուսակցության» ղեկավար Ահմեթ Ռեյիզ Յըլմազը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է հայերի ու հույների միջոցով հարված հասցնել Թուրքիային:
Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Յըլմազի կարծիքով Թուրքիան այսուհետև պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի թուրք-հունական և հայ-թուրքական սահմաններին: Նաև պետք է մտերիմ հարաբերություններն ամրապնդի Ադրբեջանի հետ:
«Ռուսները, հայերի և հույների հետ պլանավորում են հարված հասցնել: Պետք է առավել քան երբևէ ուշադիր լինենք»:
Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին Յըլմազը նշել է, որ կողմերը պետք է կարգավորեն փոխհարաբերությունները: Դա անրաժեշտ է թե Թուրքիային, թե Իսրայելին, քանի որ վերջիններս տարածաշրջանում ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր թշնամիներ: Թուրք կուսակցապետը կողմ է ոչ միայն իսրայելաթուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլ դրանք դաշնակցային դարձնելուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |