Տարածաշրջան06:45, 16 Դեկտեմբեր 2015
PKK-ն թուրքական զրահամեքենա է պայթեցրել. սպանվել է 3 ոստիկան

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները պայթեցրել են թուրքական ոստիկանության զրահամեքենան:
Ըստ թուրքական «Mİlliyet» թերթի կայքի` զինյալները մեքենան պայթեցրել են նախօրոք ճանապարհին տեղադրված հեռակառավարվող ռումբի միջոցով: Պայթյունի հետևանքով ոստիկանական 5 հոգանոց անձնակազմից 3-ը զոհվել են, 2-ը` վիրավորվել:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ սպանված ոստիկաններից մեկը եղել է Անկարայից գործուղված հատուկ նշանակության վարչության պետ Ահմեթ Քաբուքչուն, իսկ զոհված նյուս երկու ոստիկանները եղել են հատուկ ջոկատայիններ:
Նշվում է, որ ոստիկանությունը Սիլվանի շրջանում լայնամասշտաբ գործողություն է սկսել՝ հայտնաբերելու պայթյունը կազմակերպած PKK-ականներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |