Տարածաշրջան09:55, 16 Դեկտեմբեր 2015
Թուրքիայում ռազմական գործողությունները քրդերի դեմ շարունակվում են

Թուրքիայի հարավ-արևելյան սահմանամերձ քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի շրջաններում Թուրքիայի ուժային կառույցների կողմից ռազմական գործողություններ են իրականացվում Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:
Արդեն 2 օր է, ինչ նշյալ շրջաններում հայտարարված է պարետային ժամ, արգելված է ելումուտը: Փողոցներում շարունակ լսվում են կրակոցներ: Բնակչությունը տագնապի մեջ է:
Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, մասնավորապես Ջիզրեի Հասթանե պողոտայում PKK-ի գրոհայինները թուրքական ուժերի ուղղությամբ կրակ են բացել: Կողմերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել է մեկ քուրդ զինյալ: Եվս մեկ գրոհային սպանվել է Ջիզրե շրջանի Բաշաք գյուղի մերձակայքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |