Տարածաշրջան09:27, 16 Դեկտեմբեր 2015
Իրաքի հյուսիսիային Բաշիքա շրջանից հեռացել է թուրքական զինուժի մի մասը

Իրաքյան Քուրդիստանի Բաշիքա շրջան ներխուժած թուրքական զորքի զգալի մասը և տանկերը վերատեղակայվել են Իրաքի Սերսինգ և Բամերնի շրջաններում:
Թուրքական «dogruhaber» լրատվակայքի իրազեկմամբ` թուրքական զորքի տեղաշարժը կատարվել է վերադասավորման նպատակով և և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրահանգով:
Մասնավորապես Բամերնիի շրջան են տեղաշարժվել 120 թուրք զինվոր և որոշակի քանակությամբ զրահամեքենաներ:
Աղբյուրը նշում է, որ թուրքական զորքերը, տեղաշարժվելով վերոնշյալ շրջաններ, շարունակելու են մարզել քրդական զորաջոկատներին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանություններ թույլտվության ներխուժել էին Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել էին թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |