Տարածաշրջան11:13, 17 Դեկտեմբեր 2015
Իրաքի մայրաքաղաքում հրապարակավ այրել են Թուրքիայի դրոշը (տեսանյութ)
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Թահրիր հրապարակում շիա աշխարազորայինների կողմից կազմակերպված ցույցի ժամանակ ցուցադրաբար այրվել է Թուրքիայի պետական դրոշը: Ցուցարարները ծածանել են Իրաքի պետական դրոշը և մի շարք հակաթուրքական գրառումներով պաստառներ:
Շիական «Բեդիր շարժում» կազմակերպության առաջնորդ Հադի ալ Ամիրին խոսել է թուրքական զորքերի Իրաքի տարածք ներխուժման մասին: Նա մասնավորապես նշել է. «Իրաքի սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը թիրախ դարձնող ցանկացած ծրագրի դեմ պայքարելու ենք»:
Ցույցին մասնակցել է նաև Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքին: Թուրքական աղբյուրը նշում է, որ Իրաքի անվտանգության ուժերը ցույցի մասնակիցների դեմ կիրառել են համապատասխան միջոցներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |