Տարածաշրջան07:34, 17 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի Շըրնաք նահանգում շարունակվում են թուրք-քրդական բախումները

Իրաքի հետ սահմանակից Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի շրջաններում թուրք ուժայինները ռազմագործողություններ են իրականացնում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:
Ինչպես հաղորդում է թուրքական «milliyet» թերթի կայքը, թուրքական ուժերի կողմից դեկտեմբերի 16-ին իրականացված օպերացիայի արդյունքում Սիլոփիում սպանվել է 1, իսկ Ջիզրեում` 22 PKK-ի գրոհային:
Նշվում է, որ օպերացիան տևել է մինչև ուշ երեկո: Վերոհիշյալ շրջանների փողոցներում բացի ոստիկանական ուժերից տեղակայվել են նաև թուրքական ժանդարմերիայի ստորաբաժանումներ:
Վնասազերծված քուրդ զինյալների շրջանում եղել են ականանետից կրակողներ: Նրանք նաև օգտագործել են «Kanas» տեսակի զենք:
Հիշեցնենք, որ արդեն 3-րդ օրն է, ինչ Սիլոփում և Ջիզրեում հայտարարված է պարետային ժամ, արգելված է ելումուտը: Փողոցներում շարունակ լսվում են կրակոցներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |