• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:55, 18 Դեկտեմբեր 2015

Haberler. «Թուրքիայի` պարետային ժամ հայտարարված շրջաններում 60 քուրդ զինյալ է սպանվել»

Haberler. «Թուրքիայի` պարետային ժամ հայտարարված շրջաններում 60 քուրդ զինյալ է սպանվել»

Թուրքիայի` վերջին օրերին պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) հայտարարված շրջաններում 10.000 ուժայինի մասնակցությամբ անցկացվող հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 60 զինյալ:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` 24 զինյալ սպանվել է Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում ևս մեկը` նույն նահանգի Սիլոփի շրջանում: Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում սպանվել է 29, Դարգեչիթում` 6  քուրդ գրոհային:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել է Ջիզրեում և Սիլոփիում իրականացված գործողությունների ընթացքում 8 թուրք ուժայինի վիրավորվելու մասին: Աղբյուրը նշում է, որ նշյալ 2 շրջաններում անցկացված գործողությունների ընթացքում կիրառվել են ուղղաթիռներ տանկեր և այլ զրահատեխնիկա:

Ջիզրեում ուժայինների ու քուրդ զինյալների բախումների ժամանակ զոհվել է Հեդիյե Շեն անունով 30-ամյա մի բնակչուհի: Սիլոփիում ու Ջիզրեում ավերվել կամ այրվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում` դպրոցներ: Խափանվել են ենթակառուցվածքների աշխատանքները:

Դեկտեմբերի 2-ից մինչ այսօր պարետային ժամի պայմաններում ոստիկանության կողմից իրականացվող գործողությունների հետևանքով Դիարբեքիրի Սուր շրջանի 23.000 քուրդ բնակչությունից 20.000-ը գաղթել է: Թուրքական պաշտոնական լրատվությունը հաղորդել է նշյալ ժամանակահատվածում շրջանում 29 քուրդ զինյալի սպանվելու և 2 թուրք հատուկջոկատային վիրավորվելու մասին: Նշվում է, որ Սուրի 6 թաղամասում խուզարկվել է 3.000 բնակարան:

Մարդինի Դարգեչիթ շրջանում էլ, որտեղ արդեն 8-րդ օրն է, ինչ պարետային ժամ է, շարունակվում են բախումները (սպանվել է 6 PKK-ական):

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}