Տարածաշրջան09:37, 21 Դեկտեմբեր 2015
Ծերացող Թուրքիան խնդիր ունի տարեցներին ներառելու ակտիվ գործունեության ոլորտներում

Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանի գերոնտոլոգիայի (ծերաբանություն) բաժնի ղեկավար Օզգյուր Արունի գնահատմամբ՝ առաջիկա տասնամյակներում Թուրքիայի ծեր բնակչության տոկոսը հետզհետե կաճի: Ներկայումս տարեցները կազմում են Թուրքիայի բնակչության 7 տոկոսից ավելին, ինչի պատճառով Թուրքիան համարվում է ծերացող երկիր:
Ինչպես տեղեկացնում է CNN–ի թուրքական ծառայությունը, ըստ Արունի՝ Թուրքիայի ակտիվ և աշխատունակ (15 - 64տ.) բնակչության թվի աճը կշարունակվի միայն մի քանի տարի և իր գագաթնակետին կհասնի 2023թ.: Իսկ սկսած 2040թ.-ից ակտիվ բնակչության թիվն արագությամբ կսկսի նվազել: Թուրք պրոֆեսորի համոզմամբ՝ երիտասարդ և միջին տարիքի բնակչության նվազման պատճառով Թուրքիայի բնակչության թիվը երբեք չի հատի 100 միլիոնի սահմանը և հարյուրամյակի ավարտին Թուրքիան կունենա 90 միլիոն բնակչություն:
Այդ իսկ պատճառով թուրք գիտնականը կարևորել է բոլոր տարիքային խմբերի, այդ թվում նաև կանանց ներառումը ակտիվ գործունեության և կրթության տարբեր ոլորտներում, ինչպես նաև Ծերության ազգային ինստիտուտի ստեղծումը՝ համապատասխան սոցիալական քաղաքականություն մշակելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |