Տարածաշրջան13:20, 21 Դեկտեմբեր 2015
Չավուշօղլուն դատապարտել է ռուսական օդուժի կողմից Սիրիայի Իդլիբ քաղաքի ռմբակոծումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրավոր հայտարարություն է տարածել դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի կողմից Սիրիայի Իդլիբ քաղաքի ռմբակոծման կապակցությամբ:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի համաձայն՝ նշյալ հայտարարությամբ Չավուշօղլուն դատապարտել է Ռուսաստանի ձեռնարկած այդ քայլը: Ըստ աղբյուրի՝ սիրիական քաղաքի ռմբակոծման հետևանքով շուրջ 200 քաղաքացի է զոհվել: Կան նաև բազմաթիվ վիրավորներ: Ռմբակոծությունից վնասվել են նահանգապետարանի, դատարանի և դպրոցի շենքերը:
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունում նշվում է, որ սեպտեմբերի 30-ից ի վեր ռուսական օդուժը Սիրիայում 4.000 ռմբակոծություն է իրականացրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |