• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:26, 22 Դեկտեմբեր 2015

Հայոց ցեղասպանության մասին թուրքական ֆիլմը կարող է Օսկարի առաջադրվել

Հայոց ցեղասպանության մասին թուրքական ֆիլմը կարող է Օսկարի առաջադրվել

Հայոց ցեղասպանության թեմայով Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը՝ «Կորուսյալ թռչունները», կարող է Օսկարի առաջադրվել  11 կատեգորիայում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2016-ի փետրվարի 28-ին հոլիվուդյան «Dolby Theatre»-ում: Հոլիվուդյան մրցանակաբաշխության թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունվարի 14-ին:

Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Sabah» թերթն այս կապակցությամբ գրում է.«1915-ին այսպես կոչված հայերի տեղահանության մասին երկու փոքրիկների տեսակյունից պատմող ֆիլմն էկրան է բարձրացել Լոս Անջելեսում և ընդունվել մեծ ոգևորությամբ»:

Ֆիլմի համառեժիսոր, ազգությամբ թուրք Էլա Ալյամաչը նշել է, որ Լոս Անջելեսում տեղի ունեցած գալա ցուցադրությունից հետո ֆիլմի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել: Արդյունքում ֆիլմը մեծ էկրան է բարձրացել և աննախադեպ հաջողություն ունեցել հանդիսատեսի շրջանում:

«Գիտական շրջանակներից որոշները, ովքեր ավելի վաղ դիտել էին ֆիլմը, դրական արտահայտվեցին ֆիլմի վերաբերյալ: Անսալով նրանց խոսքին՝ մենք դիմեցինք Օսկարի առաջադրվելու համար»,- մեկնաբանել է Ալյամաչը:

Հիշեցնենք, որ «Կորուսյալ թռչուններ» ֆիլմի սցենարի հեղինակն ու համառեժիսորներն են հայազգի Արեն Փերդեջին և Էլա Ալյամաչը: Գլխավոր դերերում նկարահանվել են ծագումով թուրք Դիլա Ուլուջան և Ահմեթ Ուզը, ինչպես նաև հայ դերասաններ Արտո Արսենյանն ու  Հերոս Հակոբյանը: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայոց ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքը կորցրած երեխաների՝  Մարիամի ու Պետոի՝ որոնումների շուրջ: Ֆիլմի պրեմիերան կայացել է  ԱՄՆ-ում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}